Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արսեն Պետրոսյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

17.06.2015

Հայտատու` Արսեն Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.06.2015թ-ին Արսեն Պետրոսյանի սնանկության գործով հայտարարված աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով10.07.2015թ-ին ժամը 11.30-ին Արսեն Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի նստավայրում կանցկացվի Արսեն Պետրոսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 20% իջեցված գնովª 1 լոտով.
ԼՈՏ-1. Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող բնակելի տնից առանձնացված բաժնեմաս 23.0քմ մակերեսով, ավտոտնակª 14.6քմ, 22,3քմ կիսանկուղ, օժանդակ շինություն և 137,5քմ տնամերձ հողամաս: Բնակելի տունը կառուցվել է 1980-ական թվականներին: Այն իրենից ներկայացնում է բետոնյա հիմքով, տուֆ քարե պատերով, երկաթ-բետոնյա միջհարկային ծածկով մեկ հարկանի շինությունª իր կիսանկուղով: Տանիքը լանջավոր ասբոշիֆեր, պատուհանները փայտյա: Մուտքի դուռը երկաթյա, ներսի դռները փայտյա, պատուհանները մետաղապլաստե, հատակը` մանրահատակ, պատերը սոսնձաներկ: Ներքին հարդարումը լավ վիճակում է: Տան առանձնացված բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Արսեն Պետրոսյանին: Ընդհանուր մեկնարկային գինը` 1.833.600 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվենª
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքումª դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով ՚Արդշինինվեստբանկՙ ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Արսեն Պետրոսյանի սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքումª ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցենª Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`