Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի համայնքային սեփականության գույքի աճուրդ-վաճառքի մասին

01.07.2015

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի գյուղապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի գյուղապետարանում 2015 թվականի հուլիսի 31- ին ժամը 16:00-ին տեղի կունենա համայնքային սեփականության գույքի աճուրդ-վաճառք
1. Օտարվում է համայնքի թիվ 19 փողոցի թիվ 16 հասցեի 04-005-0001-0020 ծածկագրի 0.0294 հա արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբեկտների հողամաս, մեկնարկային գինը 562.716 դրամ և նրան ամրակցված 04-005-0001-0020-001 ծածկագրի 133.6 ք/մ կիսակառույց շինություն, մեկնարկային գինը 340.480 դրամ: Ընդհանուր 903196 դրամ արժեքով` 1 լոտով: Աճուրդի մեկ քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով 45160 դրամ:
2. Օտարվում է համայնքի Բարեկամության փողոցի թիվ 1/2 հասցեի 04-005-0002-0062 ծածկագրի 0.0168 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբեկտների հողամաս, մեկնարկային գինը 160776 դրամ արժեքով` 1 լոտով:
Աճուրդի մեկ քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով 8039 դրամ: Օտարվող գույքերի նկատմամբ սահմանափակումներ չկան: Հայտերն ընդունվում են գյուղապետարանում մինչև 2015 թվականի հուլիսի 28-ը ժամը 1800-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Արմավիրի մարզ գ. Ակնաշեն Բարեկամության 32: Հեռախոս` (098)579710 :

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ակնաշեն, Բարեկամության 32

Հեռ..` +374 98 57-97-10

Էլ. փոստ`