Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Էլոյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

01.07.2015

Հայտատու` Սամվել Էլոյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ հուլիսի 17-ին ժամը 12:00-ին Սամվել Էլոյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի ք. Արմավիր Հանրապետության 41 հասցեի շենքում կանցկացվի Սամվել Էլոյանի սնանկության գործով վերջինիս պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 36,3 քմ մակերեսով բնակելի տան և 0,01205 հա մակերեսով տնամերձ հողամասի առանձնացված բաժնեմասեր ք. Արմավիր, Սահմանապահների 87/1 հասցեում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Էլոյանին /վկայական թիվ 07052015-04-0010, տրված 07.05.2015թ, գաղտնաբառ YFK916S77V2N/: Մեկնարկային գինը` 1.948.833 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Սամվել Էլոյանի սնանկության գործով թիվ 2477604378110000 հատուկ հաշվին և մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` ք. Արմավիր, Հանրապետության 41 հասցեում:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`