Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռուբեն Վազգենի Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.07.2015

Հայտատու` Ռուբեն Վազգենի Գաբրիելյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ.-ի հուլիսի 7-ին-ին հայտարարված Ռուբեն Վազգենի Գաբրիելյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով :2015թ.-ի օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին Ռուբեն Վազգենի Գաբրիելյանի  սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից  ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 24/1 հասցեում), կանցկացվի Ռուբեն Վազգենի Գաբրիելյանի  սնանկության գործով սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:  Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է` Լոտ 1. Երևանի Սեպտեմբերի 3-ի փողոցի հա 30 հասցեի անշարժ գույքը /երկհարկանի բնակարան 212քմ, որը ունի միայն տանիք/, մեկնարկային գինը 6887082 ՀՀ դրամ :  Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա  ժամը 16.00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Երևան, Արշակունյաց 24/1) : 
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն` 1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները. 2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և  5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով՝ Արցախբանկ ՓԲԸ-ի Երևանի կենտրոնական մասնաճյուղում բացված 22307028423500 հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները` լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Երևան, Արշակունյաց 24/1), կամ կարող են զանգահարել Ռուբեն Վազգենի Գաբրիելյանի  սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Տոլբուխինի փ 3շ բն4

Հեռ..` +374 91 212414