Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռիմա Վարդանյանի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.07.2015

Հայտատու` Ռիմա Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ռուբեն Խալաթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
/ կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին /

05.06.2015թ. նշանակված Ռիմա Վարդանյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
07.08.2015թ. ժամը 12:00-ին Ռիմա Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ` Ռ.Խալաթյանի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք.Չարենցավան, Երիտասարդության 2/1 հասցեում կանցկացվի պարտապանի կողմից <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, Նարեկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում գտնվող` 0,351հա վարելահողը մեկ լոտով, բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով կրկնաճուրդը:
Լոտ-1. 0,351հա վարելահող, 564.351 ՀՀ դրամ մեկնարկային գնով,
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը, որը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինինվեստբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված` Ռիմա Վարդանյանի սնանկության թիվ 2473603895290000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ք.Չարենցավան, Երիտասարդության 2/1 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գնորդը կրելու է նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ռ.Խալաթյանի մոտ` ժամը` 10:00-17:00, ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք.Երևան, Այգեստան 11 փող. տուն189

Հեռ..` +374 91 543207

Էլ. փոստ`