Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Հովհաննիսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.07.2015

Հայտատու` Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.06.2015թ. ժամը 12:00-ին՝ Արթուր Հովհաննիսյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
07.08.2015թ. ժամը 12:00-ին՝ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, կանցկացվի Արթուր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ-վաճառք, չորս լոտերով, որոնց մեկնարկային գներն են՝
Լոտ 1-ին՝ Երևանի Նուբարաշեն Ե-6 թաղամասի թիվ 5 հասցեում գտնվող բնակավայրի նշանակության 0.04 հա հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2187481, ընդհանուր՝ 425.154 ՀՀ դրամ,
Լոտ 2-րդ՝ Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակելի շինություն 94.8քմ մակերեսով, որը տեղակայված ՝ 0.1170 հա մակերեսով հողամասի վրա, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 0115220, ընդհանուր՝ 4.995.545 ՀՀ դրամ, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, որը կազմում է՝ 2.239.380 ՀՀ դրամ,
Լոտ 3-րդ՝ Նոր Խարբերդի 1-ին փողոցի թիվ 5 հասցեւոմ գտնվող բնակավայրերի նշանակության այգեգործական օգտագործման նպատակով 0.05 հա հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1546971, ընդհանուր՝ 797.162 ՀՀ դրամ,
Լոտ 4-րդ՝ <> մակնիշի 2006թ. արտադրության, սև գույնի ա/մ, անվադողերը կիսամաշ, բացակայում է մարտկոցը, ընդհանուր՝ 3.188.646 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքերի չմարված գույքահարկերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինինվեստբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված Արթուր Հովհաննիսյանի սնանկության թիվ 2473604021240000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ռ.Խալաթյանի մոտ, ժամը 10:00-ից մինչև 17:00 ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք.Երևան, Այգեստան 11 փող. տուն189

Հեռ..` +374 91 543207

Էլ. փոստ`