Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի մասին

16.07.2015

Հայտատու` Գևորգ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.07.2015թ -ին նշանակված Գևորգ Գևորգյանի սեփականությայն իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ վաճառք չի կայացել հայտ չլինելու պատճառով :
19.08.2015թ ժամը 16:00-ին Գևորգ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Վեդի, Թումանյան փողոց) կանցկացվի Գևորգ Գևորգյանի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է Գևորգ Գևորգյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող բնակելի տուն և հողամաս, որը գտնվում է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի գյուղ Մարմարաշեն 30 փողոց թիվ 8 հասցեում : Բնակելի տունը տեղակայված է 2600 քմ մակերեսով հողամասի վրա, որը տրված է սեփականության իրավունքով: Բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 181քմ, որը կառուցվել է 1978-ական թվականներին: Այն իրենից ներկայացնում է երկաթ-բետոնյա հիմքով, քարե պատերով, մեկ հարկանի շինություն` իր օժանդակ հարմարություններով, տանիքը իրականացված է ազբեստացեմենտային վահաններով: Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում: Լոտ 1-ի մեկնարկային գինը` 6.553.800 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ Շ/Մ բացված Գևորգ Գևորգյանի սնանկության հատուկ հաշվին` հ/հ 2473604072140000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (ք.Վեդի Թումանյան փողոց): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Գևորգ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ., 416 սենյակ:

Հասցե` ք. Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`