Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արսեն Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդի մասին

16.07.2015

Հայտատու` Արսեն Խաչատրյան սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.07.2015թ.ին հայտարարված Արսեն Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով :
20.08.2015թ ժամը 17:00-ին Արսեն Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Վանաձոր Մխիթար Գոշի 6) կանցկացվի Արսեն Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդ` բաց դասական եղանակով, երկու առանձին լոտով: Լոտ N 1-ը իրենից ներկայացնում է գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Լոռու մարզի ք. Ստեփանավան Մ. Խորենացու 2-րդ նրբանցք թիվ 11 տուն.: Շինությունը տեղակայված է 0,0725 հա մակերեսով հողի վրա, երկհարկանի է , կառուցվել է 1980թ-ին, ընդհանուր մակերեսը`203 ք/մ, ունի 22,7 ք/մ գոմ, Շինությունը և հողը տրված է սեփականության իրավունքով, որը գրավադրված է ՎՏԲ Հայաստան բանկում : Ընդհանուր առմամբ բնակելի տունը գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինն է 3.816.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Շ/Մ բացված Արսեն Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2473603901540000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` (ք.Վանաձոր Մխիթար Գոշի 6) : Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արսեն Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5 416 սենյակ:

Հասցե` ք. Երեւան, Սիսվանի 6

Հեռ..` +374 91 407915

Էլ. փոստ`