Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.07.2015

Հայտատու` «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հուլիսի 29-ին ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը կայացել է մասնակիորեն՝ վաճառվել են լոտ 2-ի 22 ենթալոտեր և լոտ 3-ի 35 ենթալոտեր:
2015թ. օգոստոսի 19-ին ժամը 16:00-ին ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդhանուր իրավասության դատարանի ք.Երևան, Մ.Խորենացու 162 ա հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի 6/վեց/ լոտերից բաղկացած կրկնաաճուրդը՝ հետևյալ լոտային կազմով և մեկնարկային գներով.
Լոտ 1.Անշարժ գույք – ք.Երևան, Թբիլիսյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող շինություն և հողատարածք/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2838222/, շինության ընդհանուր մակերեսը` 1967,7 քմ, հողամասի մակերեսը` 5.200 քմ:Շինությունը իրենից ներկայացնում է նկուղային հարկով/599,1քմ/ երկհարկանի կառույց, կառուցումն իրականացված է սրբատաշ տուֆ քարով, ծածկը՝ երկաթ-բետոնյա, տանիքածածկն իրականացված է մետաղյա թիթեղներով, մուտքի դուռը՝ երկաթյա, ներսի դռները և պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ բետոն-մարմարի խճանկար, սալիկ և լամինատ, պատերը երեսպատված են լատեքսային ներկանյութով:Ընդհանուր առմամբ ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում:Ապահովված է ջրամատակարարմամբ, Էլեկտրամատակարարմամբ, գազամատակարարմամբ և անհատական ջեռուցման համակարգով:Մեկնարկային գինը` 278.857.722 ՀՀ դրամ,
Լոտ 2.Շարժական գույք- գույքը գտնվում է ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 5 հասցեում, բաղկացած է 177 ենթալոտերից, իրենից ներկայացնում է ձկան վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումներ՝ չորացման վառարան, ավտոկլավ, լաբորատոր սեղաններ, թերմոստատներ, սառնարաններ և այլն, ինպես նաև սեղաններ, աթոռներ, օդորակիչներ, համակարգիչներ, հեռախոսներ, տպիչներ, տաքացուցիչներ, բանկաներ, կափարիչներ և այլն:Մեկնարկային գինը՝ 4.159.294 ՀՀ դրամ: Ցանկը լայնածավալ լինելու պատճառով չի տպագրվում,
Լոտ 3.Շարժական գույք- գույքը գտնվում է ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 5 հասցեում, բաղկացած է 125 ենթալոտերից, իրենից ներկայացնում է տարբեր տեսակի տնտեսական գույք՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, կախիչներ, սառնարաններ, սառնարանային խցիկներ, օդորակիչներ, համակարգիչներ, հեռախոսներ, տպիչներ, տաքացուցիչներ և այլն:Մեկնարկային գինը՝ 1.937.752 ՀՀ դրա: Ցանկը լայնածավալ լինելու պատճառով չի տպագրվում,
Լոտ 4.Անշարժ և շարժական գույք, ջրօգտագործման թույլտվություն թիվ 000141-ներառում է
ա/ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս գյուղում գտնվող հողատարածք և ինքնակամ շինություններ/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2839580, տրվ. 26.10.2011թ./, զբաղեցնում է 62.800 քմ մակերես, ինքնակամ շինությունների մակերեսը՝ 17.907,7 քմ:Հողատարածքը և շինությունները օգտագործվում են ձկնարդյունաբերության նպատակով, շինությունների կառուցումն իրականացված է մեծամասամբ տուֆ քարով:Ապահովված է էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ:
բ/Արտադրական միջոցներ և գույք- գույքը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս գյուղում գտնվող տնտեսությունում, բաղկացած է 35 անվանում ցանկից, ընդգրկում է ձկնարդյունաբերության համար անհրաժեշտ ստորգետնյա հորատանցքներ, ինկուբացիոն տեղամաս, պողպատյա կլոր ջրավազաններ, օքսիգեներատոր, դիզելային գեներատոր, աէրատորներ, տրանսֆորմատոր, էլեկտրակայան, խողովակաշարեր, փականներ, ջրաչափեր և այլն: Ցանկը լայնածավալ լինելու պատճառով չի տպագրվում:
գ/ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնքում գտնվող խորքային հորերի թիվ 000141 ջրօգտագործման թույտվություն:
Մեկնարկային գինը՝ 229.384.173 ՀՀ դրամ,
Լոտ 5.Անշարժ և շարժական գույք, ջրօգտագործման թույլտվություն թիվ 000142-ներառում է
ա/ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Գայ 14 փողոց թիվ 10 հասցեում գտնվող շինություն և հողատարածք/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2839581, տրվ. 27.10.2011թ./, արտադրական հողատարածքը զբաղեցնում է 6.100 քմ մակերես, ծանրաբեռնված է 146,2 քմ մակերեսով գրասենյակի շինությամբ, թվով 4 ջրավազաններով՝ 4065,3 քմ ընդհանուր մակերեսով, ծածկարանով՝ 21,6 քմ և պահակատնով՝ 33,6 քմ:Օգտագործվում է ձկնարդյունաբերության նպատակով, շինությունների կառուցումը իրականցված է քարով:Ապահովված է Էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ Հողատարածքի կադաստրային արժեքը մեկնարակյին գնի մեջ ներառված չէ և վաճառքից հետո ենթակա է վճարման:
բ/ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Գայ 14 փողոց թիվ 12 հասցեում գտնվող հողատարածք և ջրավազաններ/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2839582, տրվ. 27.10.2011թ./, արտադրական հողատարածքը զբաղեցնում է 5.100 քմ մակերես, առկա են թվով 6 ջրավազաններ՝ 3.706,2 քմ ընդհանուր մակերեսով:Օգտագործվում է ձկնարդյունաբերության նպատակով:Ապահովված է Էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ: Հողատարածքի կադաստրային արժեքը մեկնարկային գնի մեջ ներառված չէ և վաճառքից հետո ենթակա է վճարման:
գ/Արտադրական միջոցներ և գույք - գույքը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզ, Գայ գյուղում գտնվող տնտեսությունում, բաղկացած է 16 անվանում ցանկից, ընդգրկում է ձկնարդյունաբերության համար անհրաժեշտ ստորգետնյա հորատանցքներ, տրանսֆորմատոր, կոնտեյներ, խողովակաշարեր, փականներ, ջրաչափեր և այլն: Ցանկը լայնածավալ լինելու պատճառով չի տպագրվում:
դ/ՀՀ, Արմավիրի մարզ, Գայ համայնքում գտնվող խորքային հորերի թիվ 000142 ջրօգտագործման թույտվություն:
Մեկնարկային գինը՝ 98.183.987 Հ Հ դրամ,
Լոտ 6.Շարժական գույք- գույքը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Կարմիր Բերդ, Չերկեզի ձոր հասցեում, բաղկացած է 5 անվանում ցանկից, իրենից ներկայացնում է ձկների լոգարաններ, ինկուբացիոն սկուտեղներ, բեռնատար մեքենա ՙՄերսեդես Բենց MB-1000՚/անսարք վիճակում/, ՀԴՄ սարք:Մեկնարկային գինը՝ 1.197.514ՀՀ դրամ:
1,4,և 5 լոտերի անշարժ գույքը հանդիսանում է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա:
2,3,4 և 5 լոտերի ենթալոտերի ցանկը լայնածավալ լինելու պատճառով չի տպագրվում:
Գույքի վաճառքի,նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ի սնանկության 247010318506 0000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդhանուր իրավասության դատարանի ք.Երևան, Մ.Խորենացու 162ա հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարչին:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421790

Էլ. փոստ`