Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գոլդն Աֆան» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.07.2015

Հայտատու` «Գոլդն Աֆան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հուլիսի 31-ին ժամը 11:00-ին ՙԳոլդն Աֆան՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2015թ. սեպտեմբերի 04-ին սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Հր.Ներսիսյան 10/ տեղի կունենա ՙԳոլդն Աֆան՚ ՍՊԸ-ին պատկանող` ՙKБ-309 XL՚ 0226 ԼԼ պետ համարանիշի, արտադրական նշանակության, տեխնիկական վկայագիր թիվ 0000217, վերամբարձ կռունկի /կռունկը գտնվում Է ոչ սարքին վիճակում, ք.Էջմիածնի ՙԷռնիկյան վարժարանի՚ շին հրապարակում/ աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով: Մեկնարկային գինը՝ սահմանվել է՝ 2.477.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԳոլդն Աֆան՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930051816750100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Հր.Ներսիսյան 10/
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691