Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Վահրամի Մկրտչյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.07.2015

Հայտատու` Գևորգ Վահրամի Մկրտչյանին սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հուլիսի 31-ին ժամը 12.00-ին Գևորգ Վահրամի Մկրտչյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2015թ. սեպտեմբերի 04-ին ժամը 12:00-ին Գևորգ Վահրամի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա Գևորգ Վահրամի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի՝ /ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փող. 23/1շ., թիվ 54 բնակարանի /ընդհանուր մակերեսը 85.2 քմ, բնակարանը հին միջին վերանորոգված, ունի կոսմետիկ վերանորոգման կարիք/ աճուրդ-վաճառքը տեղի կունենա բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով:Մեկնարկային գինը սահմանվել է` 13.839.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Գևորգ Վահրամի Մկրտչյանի սնանկության հատուկ հաշվին 19300-52994510100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեով/ Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691