Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մետ-Պակ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.07.2015

Հայտատու` «Մետ-Պակ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. . հուլիսի 31-ին ժամը 12:00-ին ՙՄետ-Պակ՚ ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2015թ. սեպտեմբերի 04-ին ժամը 12:00-ին ՙՄետ-Պակ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող ՙՄետ-Պակ՚ ՍՊԸ-ին պատկանող թվով 2 անվանումով ապրանքանյութական արժեքներ՝ մեկ հատ լոլիկի տարայավորման և մեկ հատ խորը դրոշման տարաների հաստոցներ գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երկու առանձին լոտերով: 1-ին լոտ - Լոլիկի տարայավորման սարքավորում ՙZACMI՚ - մեկնարկային գինը՝ 522.000 դրամ
2-րդ լոտ - խորը դրոշման տարաների հաստոց ՙBLEMA PKXD՚ - մեկնարկային գինը՝ 683.000 դրամ:
Նված սարքավորումները գտնվում են ոչ աշխատանքային ապամոնտաժված վիճակում, որոնք ենթակա են վերանորոգման:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙՄետ-Պակ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930050912700100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691