Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Միշա Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ կազմակերպելու և անցկացնելու մասին

14.08.2015

Հայտատու` Ա/Ձ Միշա Մինասյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
2015թ. հուլիսի 30-ին հայտարարված անհատ ձեռնարկատեր Միշա Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2015թ. օգոստոսի 31-ին ժամը 13-00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10), անհատ ձեռնարկատեր Միշա Մինասյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի գույքի վաճառք: Բաց դասական եղանակով աճուրդի է հանվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքն հրապարակային սակարկությունների միջոցով, հետևալ 2 առանձին լոտերով. Լոտ 1՝ ք.Սպիտակ,Մուրացանի փողոց 51 հասցեում գտնվող բնակելի տուն.Անշարժ գույը մեկ հարկանի է,ձեղնահարկով,կառուցման ժամանակ հիմքերի վրա տեղադրվել են տնակներ,մետաղական սյուներ,այնուհետև կարուցվել է մնացած շինությունը:Տունը 125,5 քմ ընդհանուր մակերեսով,հողամասի չափը՝0,077 հա: Տնտեսությունը բաղկացած է նաև մառան՝ 71 քմ,ավտոտնակ՝78,6քմ,զուգարան՝3,0քմ,լոգարան՝13,5քմ: Էլեկտրոֆիկացված է,գազաֆիկացված է: Վերոհիշյալ անշարժ գույքը գրավադրված է «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում և մեկնարկային գինը նախկինի համեմատ 10% իջեցված գնով է և կազմում է՝6.967.782 դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի հետ կապված պետական վճարումների նկատմամբ մինչև օրս առաջացած պարտավորությունները, ինչպես նաև գույքի ձեռքբերման դեպքում պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը: Լոտ 2՝ Ավտոմեքենա՝բեռնատար ԶԻԼ-130 մակնիշի, 39ԼՕ575 պետ. համարանիշի: Ավտոմեքենան գտնվում է՝ Լոռու մարզ,գյուղ Շենավան:Տեխ. Անձնագրի համարը՝322040,թողարկման տարեթիվը՝1969,գույնը՝պաշտպանական,թափքի տեսակը՝կողավոր,ֆուրգոն,շարժիչի համարը՝186250:Շարժիչը հիմնովին վերանորոգման կարիք ունի (խտած է):Բլոկը ճաքած է:Մարտկոցը բացակայում է:Անվադողերի պիտանի չեն օգտագործման համար: Մեկնարկային գինը նախկինի համեմատ 10% իջեցված գնով է և կազմում է՝377.622 դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի հետ կապված պետական վճարումների նկատմամբ մինչև օրս առաջացած պարտավորությունները, ինչպես նաև գույքի ձեռքբերման դեպքում պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում,բացված Միշա Մինասյանի սնանկության գործով թիվ 163138109976 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
Անհատ ձեռնարկատեր Միշա Մինասյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան
 

Հասցե` ք.Վանաձոր, Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351