Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Ռոզա Սիմոնյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.08.2015

Հայտատու` Ա/Ձ Ռոզա Սիմոնյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.08.2015թ-ին Ռոզա Սիմոնյանին պատկանող գույքի աճուրդը չկայացավ գնորդ չլինելու պատճառով: 17.09.2015թ-ին, ժամը 14-ին Աշոտ Խաչատրյանի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ք.Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65) կանցկացվի Ռոզա Արման, Աշոտ և Արթուր Սիմոնյաններին բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի երկրորդ աճուրդը բաց դասական եղանակով, երկու առանձին լոտերով:
Լոտ 1. բենզալցման կայան`169 քմ, ծածկոց` 58,6 քմ և 0.04 հա հողամաս, հասցեն` (Արագածոտնի մարզ, գյուղ Կարբի), մեկնարկային գինը 20.484.900 (քսան միլիոն, չորս հարյուր ութսունչորս հազար, ինը հարյուր) ՀՀ դրամ:
Լոտ 2. հանրախանութ`471,4 քմ և 0,06 հա հասարակական կառուցապատման հողամաս, հասցեն` (Արագածոտնի մարզ, գյուղ Կարբի), մեկնարկային գինը 32.805.000.(երեսուներկու միլիոն, ութ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:
Վաճառքի ենթակա բենզալցման կայանը, ծածկոցը և հանրախանութն ունեն կապիտալ վերանորոգման կարիք:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար ընտրված լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 16051630681022, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65):
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ., 43/1տ.

Հեռ..` +374 91 88-99-60