Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչատուր Ռուբենի Շաբոյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.08.2015

Հայտատու` Խաչատուր Ռուբենի Շաբոյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.08.2015թ., ժամը 14-ին Խաչատուր Ռուբենի Շաբոյանին պատկանող գույքի աճուրդը չկայացավ հայտ չլինելու պատճառով: 18.09.2015թ-ին, ժամը 14-ին սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ք.Սևան, Աբովյան 6/1) կանցկացվի Խաչատուր Ռուբենի Շաբոյանի համատեղ սեփականությամբ իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով` 202.500 (երկու հարյուր երկու հազար, հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 1 տնամերձ հողամաս 300.0քմ մակերեսով, հասցեն`ք. Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս: Հողամասը չի մշակվում:

Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «Արդշինինվեստբանկբանկ» ՓԲԸ-ում բացված 2470103213280020 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով::
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ., 43/1տ.

Հեռ..` +374 91 88-99-60