Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Ալեքսանյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.08.2015

Հայտատու` Սարգիս Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. օգոստոսի 07-ին Սարգիս Ալեքսանյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Սարգիս Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Արշակունյաց պող.24/1/ կանցկացվի Սարգիս Ալեքսանյանին համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի աճուրդը՝ բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 Բնակարան, որը գտնվում է ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց հա.4 շենք,20 հասցեում, բնակարանի մակերեսը կազմում է 39,90 քմ, գտնվում է չորս հարկանի քարե շենքի երկրորդ հարկում, ներքին հարդարումը գտնվում է բավարար վիճակում:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 7.361.280 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Սարգիս Ալեքսանյանի սնանկության հատուկ հաշվին` 2472302721520000 ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Արշակունյաց պող.24/1/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Մաշտոցի պող.6/70

Հեռ..` +374 94 412 272

Էլ. փոստ`