Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

07.10.2015

Հայտատու` Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Սերյոժաի Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.10.2015թ-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում/ տեղի կունենա սնանկ ճանաչված Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարին սեփականության իրավունքով պատկանող շարժական և անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը 2 առանձին լոտերով: Մեկնարկային գինն ընդհանուր լոտերի համար սահմանվել է 81 930 750 ՀՀ դրամ:
Լոտ 1- Իրենից ներկայացնում է ք. Երևան, Կենտրոն համայնք, Կորյունի փող. թիվ 19/6 և 19/7 հասցեներում գտնվող ընդհանուր մակերեսով 190.2 քմ տարածք, 1. 0.0060 հա 2. 0.00225 հա 3. 0.0068 հա մակերեսով հողամասեր (վկայականներ՝ թիվ 2289677 և թիվ 2289678): Մեկնարկային գինը սահմանվել է 81 138 293 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Իրենից ներկայացնում է ք. Երևան, Կենտրոն համայնք, Կորյունի փող. թիվ 19/6 և 19/7 հասցեներում գտնվող թվով 12 անվանում շարժական գույք (աթոռ, սեղան, օդորակիչ և այլն): Մեկնարկային գինը սահմանվել է 792 457 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 2380017316177300 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ /ք. Երևան, Տ.Մեծի 23/1 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 23.10.2015թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:
 

Հասցե` ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3

Հեռ..` +37494 400356