Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ –վաճառքի մասին

07.10.2015

Հայտատու` Կարեն Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սերյոժաի Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.11.2015թ-ի ժամը 16:30-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան,Թբիլիսյան խճ. 3/9) տեղի կունենա սնանկ ճանաչված Կարեն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: Մեկնարկային գինն ընդհանուր լոտի համար սահմանվել է 252 495 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Արարատի մարզ, Հովտաշատ գյուղում գտնվող հողամաս (0.56 հա):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 2380017316174300 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ /ք. Երևան, Հր.Ներսիսյան 10/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 26.11.2015թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:
 

Հասցե` ք.Երևան,Փ. Բուզանդի 1/3

Հեռ..` +374 94 400356