Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Եվրո Էքս Կապիտալ» ՍՊԸ -ի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

07.10.2015

Հայտատու` Արսեն Չիտչյան ԱՁ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

18.09.2015թ. նշանակված «Եվրո Էքս Կապիտալ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 23.10.2015թ. ժամը 11:00-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա <<Եվրո Էքս Կապիտալ>> ՍՊԸ -ի պարտավորությունների դիմաց երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ 2 առանձին լոտերով:
Լոտ N 1. Ք.Երևան, Ավան, Ալմա-Աթայի փողոց թիվ 60 հասցեում գտնվող անշարժ գույքը գտնվում է Ավան համայնքում: Հողամասի մակերեսն է 1100,58քմ, շենքի մակերեսն է 414,7քմ, նկուղային հարկով երկու հարկ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, հնարավոր վտարումը պետք է կատարվի գնորդի կողմից: Շինության հիմքը գծային միաձույլ, միջհարկային ծածկը միաձույլ երկաթբետոն, պատերի շարվածքը երկտակ շարվածքով տուֆ քար, տանիքը բազմալանջ ալիքաձև գունավոր թիթեղ, տեղադրված են բարձրարժեք դռներ և պատուհաններ, հատակի որոշ հատվածամասեր գրանիտե և մարմարի սալիկներ, վերնահարկերի հատակը գորգ-մանրահատակ իրականացված կաղնե փայտից, պատերը գաջեսվաղված են, երեսապատված լատեքս տիպի ներկանյութով, առաստաղի հատվածներում իրականացված են դիզայներական արդի լուծումներ, կառուցված են կախովի ձգվող առաստաղներ: Տունն ունի մի քանի սանհանգույց և լոգարան, հատակն ու պատերը երեսապատված են բարձրորակ և թանկարժեք կերամիկական սալիկներով, տեղադրված են թանկարժեք սարքավորումներ: Գույքը գրավադրված է <<Բիբլոս բանկ Արմենիա>> ՓԲԸ-ում <<Եվրո Էքս Կապիտալ>> ՍՊԸ -ի պարտավորությունների դիմաց: Լոտի մեկնարկային գինն է 98.528.779 ՀՀ դրամ:
Լոտ N 2. Ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ազատության պողոտա թիվ 26/1 հասցեում գտնվող հողամաս: Հողամասը զբաղեցնում է 2963,47քմ մակերես:Հողամասի հիմնական հատվածամասի չափերն են 33,7X94,6 մետր: Հողամասի ճակատը Ազատության պողոտայի կողմից կազմում է 33,7 մետր: Գույքը գրավադրված է <<Բիբլոս բանկ Արմենիա>> ՓԲԸ-ում <<Եվրո Էքս Կապիտալ>> ՍՊԸ -ի պարտավորությունների դիմաց: Լոտի մեկնարկային գինն է 142.474.854 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի Հայբիզնեսբանկ, հ/հ 11500325786800 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան/ք.Երևան, Հր.Ներսիսյան 10/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Եվրո Էքս Կապիտալ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` Ք. Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 40-71-82