Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԺասմինա Թրավել՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, երրորդ անձ՝ Սուսաննա Քոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.11.2015

Հայտատու` «Ժասմինա Թրավել» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. նոյեմբերի 13-ին ՙԺասմինա Թրավել՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. դեկտեմբերի 04-ին ժամը 11:30-ին ՙԺասմինա Թրավել՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդhանուր իրավասության դատարանի ք.Երևան, Մ.Խորենացու 162 ա հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԺասմինա Թրավել՚ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, երրորդ անձ՝ Սուսաննա Քոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 1/մեկ/ լոտից բաղկացած կրկնաճուրդը: Լոտ 2.Անշարժ գույք- ՀՀ, ք.Երևան, Էրեբունի համայնք, Նոր Արեշ, 34-րդ փողոց, թիվ 7/2 հասցեում գտնվող բնակելի տուն:Բնակելի տունը կառուցված է 355,6 քառ.մ մակերես զբաղեցնող հողամասի վրա:Հողամասը փողոցի կոմից մուտք չունի, չորս կողմերից սահմանափակված է այլ սեփականատիրոջ հողամասերով:Կառուցվել է 1960-ական թվականներին, մեկհարկանի շինություն է, հիմքը՝ գծային, բուտաբետոն,տանիքը՝ մետաղյա թիթեղ, ազբոշիֆեր, հատակը՝ փայտանյութ և կերամիկական սալիկներ, առկա է 19.67 քառ.մ մակերեսով ինքնակամ շինություն:Առկա է ջրամատակարարում և էլեկտրամատակարարում:Մեկնարկային գինը` 4.591.651 ՀՀ դրամ:2 լոտի գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:Գույքի վաճառքի,նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ի ՙԺասմինա Թրավել՚ ՍՊԸ-ի սնանկության 220009208327000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդhանուր իրավասության դատարանի ք.Երևան, Մ.Խորենացու 162ա հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2015թ. նոյեմբերի 26-ից մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`