Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԳլոբալ Թայեռ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.11.2015

Հայտատու` «Գլոբալ Թայեռ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. նոյեմբերի 13-ին ՙԳլոբալ Թայեռ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. դեկտեմբերի 03-ին ժամը 14:00-ին ՙԳլոբալ Թայեռ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք.Արմավիր, Հանրապետության 41 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԳլոբալ Թայեռ՚ ՍՊԸ պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի բաց դասական եղանակով անցկացվող ընդհանուր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 2/երկու/ լոտերից: Լոտ 1.Անշարժ գույք - ՀՀ, ք.Երևան, Ավան 4-րդ փողոց, 1-ն նրբանցք, 1/1 բնակելի տուն, քարե պատերով երկհարկանի շինություն է, մակերեսը՝ 265,68 քառ.մ, հողամասի մակերեսը՝ 0,036366 հա, առկա է օժանդակ շինություն 25,04 քառ.մ մակերեսով:Առկա են ջրամատակարարում, կոյուղի, էլետրասնուցում, գազամատակարարում:Ընդհանուր առմամբ միջին վիճակում:Բնակելի տան գնահատումը կատարվել է արտաքին դիտարկմամբ և տեղազննմամբ:Մեկնարկային գինը` 32.686.902 ՀՀ դրամ:Լոտ 2.Անշարժ գույք- ՀՀ Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 3-րդ թաղամաս, 16 շենք, թիվ 1 հասցեում գտնվող բնակարան:Գտնվում է 9 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի առաջին հարկում, մակերեսը՝ 65,9 քառ.մ:Լուսամուտները մետաղապլաստից են, պատերը գաջած են, հատակը՝ կերամիկական սալիկներ:Առկա են ջրամատակարարում, կոյուղի, էլետրասնուցում, գազամատակարարում:Ընդհանուր առմամբ միջին վիճակում:Մեկնարկային գինը` 7.545.150 ՀՀ դրամ:Երկու լոտերի գույքը հանդիսանում է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա:Լոտերի գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:Գույքի վաճառքի,նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱնելիք բանկ՚ ՓԲԸ-ի ՙԳլոբալ Թայեռ՚ ՍՊԸ սնանկության Հ/Հ 11813000763638 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք.Արմավիր, Հանրապետության 41 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2015թ. նոյեմբերի 26-ից մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`