Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակոբ Մարտիրոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.11.2015

Հայտատու` Հակոբ Պապիկի Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. նոյեմբերի 13-ին Հակոբ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. դեկտեմբերի 03-ին ժամը 14:30-ին Հակոբ Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք.Արմավիր, Հանրապետության 41 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Հակոբ Մարտիրոսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար երրորդ անձանց կողմից գրավադրված գույքի բաց դասական եղանակով անցկացվող ընդհանուր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 4/չորս/ լոտերից:
Լոտ 1.Անշարժ գույք - ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Խորոնք, Մ.Խորենացու փողոց թիվ 41 հասցեում գտնվող բնակելի տուն/սեփ. վկայական թիվ 2709737 տրվ. 15.12.2010թ./- մեկհարկանի շինություն է՝ նկուղով, պատերը քարից են, ծածկը՝ միաձույլ բետոն, նկուղում հողե հատակ է, առաջին հարկում հատակը՝ փայտե տախտակներ, առաստաղն ու պատերը սոսնձաներկած են, լուսամուտներն ու դռները փայտից են, անխնամ վիճակում:Առկա են ջրամատակարարում, կոյուղի, էլետրասնուցում:Տան մակերեսը՝ 148,3 քառ.մ ներքին և 199,2 քառ.մ արտաքին, հողամասի չափը՝ 0,1136 հա, օգտագործման նպատակը՝ տնամերձ:Առկա են ծածկած մուտք՝ 20,0 քառ.մ, կաթսայատուն՝ 3,9 քառ.մ, թոնրատուն՝ 15,7 քառ.մ, անասնաշենք՝ 8,8 քառ.մ, զուգարան՝ 1,9 քառ.մ և ինքնակամ շինություն՝ 1,9 քառ.մ: Մեկնարկային գինը` 6.109.020 ՀՀ դրամ:
Լոտ 2.Անշարժ գույք- ՀՀ Արմավիրի մարզ, Խորոնք գյուղում գտնվող վարելահող/սեփ. վկայական թիվ 1671514, տրվ. 03.09.2003թ./- մակերեսը՝ 0,56 հա, կադաստրային համարը՝ 04-050-120-005, անմշակ:Մեկնարկային գինը` 4.887.945 ՀՀ դրամ:
Լոտ 3.Անշարժ գույք- ՀՀ Արմավիրի մարզ, գ.Խորոնք Սևահողերի թաղամասի 1-ին փողոցի թիվ 17 հասցեում գտնվող տնամերձ հողամաս/ սեփ. վկայական թիվ 698220, տրվ. 08.11.2002թ./ - մակերեսը՝ 0,104 հա, կադաստրային համարը՝ 04-050-032-003:Մեկնարկային գինը` 2.342.277 ՀՀ դրամ:
Լոտ 4.Անշարժ գույք- ՀՀ Արմավիրի մարզ, գ.Խորոնք Սևահողերի թաղամասի 1-ին փողոցի թիվ 10 հասցեում գտնվող տնամերձ հողամաս/ սեփ. վկայական թիվ 087266, տրվ. 18.05.2000թ./ - մակերեսը՝ 0,11 հա, կադաստրային համարը՝ 04-050-032-006:Մեկնարկային գինը` 2.480.058 ՀՀ դրամ:
Բոլոր չորս լոտերի գույքը հանդիսանում է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ի գրավի առարկա:Լոտ 1-ի գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:Գույքի վաճառքի,նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱնելիք բանկ՚ ՓԲԸ-ի Հակոբ Մարտիրոսյանի սնանկության Հ/Հ 11813000763639 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք.Արմավիր, Հանրապետության 41 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2015թ. նոյեմբերի 26-ից մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:


Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`