Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Լևոն Հովհաննիսյանի պարտավորությունների դիմաց ՙԱՇԲ՚ ՓԲԸ-ում գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.11.2015

Հայտատու` Ա/Ձ Լևոն Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հոկտեմբերի 22-ին Ա/Ձ Լևոն Հովհաննիսյանի գույքի վաճառքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. դեկտեմբերի 01-ին, ժամը 11:00-ին Ա/Ձ Լևոն Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճ.3/9/ կանցկացվի պարտապանի պարտավորությունների դիմաց ՙԱՇԲ՚ ՓԲԸ-ում գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը՝ բաց դասական եղանակով:Աճուրդը կկայանա մեկ խմբով, որը բաղկացած է 25 լոտերից՝
Խումբ-1, որը բաղկացած է 25 լոտերից: Այն իրենից ներկայացնում է ոսկյա իրերի արտադրության համար անհրաժեշտ սարքեր-սարքավորումներ՝ շղթա գործող մեքենաներ, ոսկյա շղթաների զոդման վառարաններ, սառը գլանման հաստոցներ, վակումային ձուլող մեքենաներ, ոսկյա զարդերի դրոշման մետաղական կաղապարներ, և մետաղական խողովակ ձգող և տրամագիծը փոքրացնող սարքեր և այլն: Գույքը գտնվում է ք.Գյումրի, Արևելյան շրջան /օդանավակայանի ճանապարհ/ թիվ 21 հասցեւոմ: Ընդհանուր լոտերի /25 լոտ/ մեկնարկային գինը կազմում է 26.723.405 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Ա/Ձ Լևոն Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով՝ ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙՏիգրան Մեծի՚ մասնաճյուղ 2474902117180000 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Աղասի Արսենյանին /հեռ.094 400 377/:

Հասցե` ք.Երևան, Վարդաշեն 5փ., 29 տուն

Հեռ..` +374 094 400 377

Էլ. փոստ`