Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հառուխա շինանյութ» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

13.11.2015

Հայտատու` Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

13.11.2015թ-ին հայտարարված «Հառուխա շինանյութ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 15.12.2015թ.-ին ժամը 14:30-ին «Հառուխա շինանյութ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի ք. Արմավիր Հանրապետության 41 հասցեի շենքում կանցկացվի «Հառուխա շինանյութ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 10% իջեցված գներով՝ երկու լոտով.
ԼՈՏ 1- 10,0հա գյուղատնտեսական նշանակության հողակտոր Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքում: Մեկնարկային գինը` 3.690.000 դրամ:
ԼՈՏ 2 – 10,0հա արոտավայր Արմավիրի մարզի Բագարան համայնքում: Մեկնարկային գինը` 3.690.000 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված «Հառուխա շինանյութ» ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 2477604227710000 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` ք. Արմավիր Հանրապետության 41 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Վեբ կայք` moderator@azdarar.am

Էլ. փոստ`