Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Գայանե Պողոսյանի սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

01.12.2015

Հայտատու` ԱՁ Գայանե Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Գարեգին Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11-ին սնանկության գործով կառավարիչ Գարեգին Սարգսյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում՝ ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2 կանցկացվի, ԱՁ Գայանե Պողոսյանի սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. Սյունիքի մարզի, Ագարակ քաղաքի, Սայաթ-Նովա 4/19 հասցեի բնակիչ ԱՁ Գայանե Պողոսյանին պատկանող մեկ սենյականոց բնակարանը /ընդհանուր մակերեսը 46 ք.մ, օժանդակ մակերեսը 11,6 ք.մ., պատշկամբ՝ 17,5 մ.ք,դռներն ու պատուհանները փայտյա, լոգարանը սալիկապատված, սենյակի հատակը՝ մանրատախտակ, ենթակա է կոսմետիկ վերանորոգման/: Մեկնարկային գինը՝ 1 626 220 դրամ:
Լոտ 2. Սյունիքի մարզի, Ագարակ քաղաքի, Սայաթ-Նովա 4/19 հասցեի բնակիչ ԱՁ Գայանե Պողոսյանին պատկանող 11 անուն կենցաղային օգտագործված գույք: Մեկնարկային գինը` 42 120 դրամ:
Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, կրկնաճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հասատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը: Կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Մեղրի մասնաճյուղում մինչև կրկնաճուրդին նախորդող օրը ներառյալ:
Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև կրկնաճուրդի նախորդող օրվա ժամը 16:00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով՝ ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2: Կրկնաճուրդում հաղթող մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Լոտը ուսումնասիրելու ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ 14.12.2015թ. – 17.12.2015թ. ժամը՝ 10:00-ից մինչև 18:00, Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի 28/4 հասցեում /հեռ. 098 55 84 98 / :
 

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զորավար Անդրանիկի 28/4

Հեռ..` +374 98 558498