Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Որդի Արմեն» ՍՊԸ-ին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի աճուրդ-վաճառք

01.02.2016

Հայտատու` «Որդի Արմեն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015 թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 17.00-ին ՙՈրդի Արմեն՚ ՍՊԸ-ի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2016 թվականի փետրվարի 23-ին ժամը 17.00-ին ՙՈրդի Արմեն՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Հրազդան, Միկրոշրջան 13-րդ թաղ., փող 1/1 հասցեում/ կանցկացվի ՙՈրդի Արմեն՚ ՍՊԸ-ին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում երեք լոտով, այն է`
Լոտ 1. ՙՈրդի Արմեն՚ ՍՊ ընկերությանը պատկանող` ԳԱԶ-33022 մակնիշի, 464 ՏՍ 42 պետ համարանիշի, 1999թ. արտադրության ավտոմեքենան, մեկնարկային գինը` 464.904 ՀՀ դրամ:
Լոտ 2. Գնել Կազիկյանին պատկանող` ք. Հրազդան, Նարեկացու փող. թիվ 47 հասցեում գտնվող բնակելի տունը, մեկնարկային գինը` 8.646.837 ՀՀ դրամ:
Լոտ 3. Գնել Կազիկյանին պատկանող` ՈՒԱԶ 3303-01 մակնիշի, 42 ՏՏ 612 պետ համարանիշի, 1985թ. արտադրության ավտոմեքենան, մեկնարկային գինը`163.576 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ի բանկի ՙՈրդի Արմեն՚ ՍՊ ընկերության սնանկության գործով հատուկ հաշվին` 1930051927300100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Հրազդան, Միկրոշրջան 13-րդ թաղ., փող 1/1 հասցեում/:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք. Հրազդան, Միկրոշրջան 13-րդ թաղ., փող 1/1/ հասցեով, կամ կարող են զանգահարել ՙՈրդի Արմեն՚ ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`