Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Թագվոր երկու» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.02.2016

Հայտատու` «Թագվոր երկու» ՍՊԸսնանկության գործով կառավարիչ Խ. Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.02.2016թ-ին ժանը 13-30-ին «Թագվոր երկու» ՍՊԸ-ի սնանկության գորժով կառավարչի կողմից ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում դահլիճ 6 (Մ.Խորենացու 162ա հասցեում) կանցկացվի սնանկ ճանաչված «Թագվոր երկու» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում «Թագվոր երկու» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ստորև նշված գույքերը նշված մեկնարկային գներով.
(Լոտ 1) Ջրի պոմպ 18ԿՎ 2հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 20.850 ՀՀ դրամ:
(Լոտ 2) Ձայնախլացուցիչ 26հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 8.600 ՀՀ դրամ:
(Լոտ 3) Ֆիլտր 30 հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 5.760 ՀՀ դրամ:
(Լոտ 4) Օդափոխության համակարգի ինքնաշեն, ցինկապատ 200X300 մմ 15 գ.մ. օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 2.840 ՀՀ դրամ:
(Լոտ 5) Բարձրացնող սարք (լիբյոտկա) 1 հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 1.530 ՀՀ դրամ:
(Լոտ 6) Վերելակ փոքր (խանութի) շարժիչով, կոմպլեկտավորված 1 հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 32.940 ՀՀ դրամ:
(Լոտ 7) 4 հարկանի շենքի վերելակ (առանց բեռնախուցի և տրոսի) 1 հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 40.830 ՀՀ դրամ:
(Լոտ 8) Փոստարկղ 6 հատանոց մետաղյա 68 հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 19.710 ՀՀ դրամ:
(Լոտ 9) Կենտրոնախույզ օդափոխիչ 6g4-75առանց շարժիչի 2 հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 1.320 ՀՀ դրամ:
(Լոտ 10) Կենտրոնախույզ օդափոխիչ 6g4-75առանց շարժիչի 1հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 1.320 ՀՀ դրամ:
(Լոտ 11) Օդափոխության համակարգի (կոնդիցիոներ) բլոկ 2 հատ օգտագործված: Գույքի մեկնարկային կինը կազմում է 61.200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթի պատճենը, բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Թագվոր երկու» ՍՊԸ-ի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Էրեբունու մասնաճյուղ հհ 2472302543330000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ. 16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Մ.Խորենացու 162ա հասցեով: Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Թագվոր երկու» ՍՊԸ-ի սնանկության գորժով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին` 091-48-40-05 հետախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`