Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դվին Հոլդինգ» ՓԲԸ կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.02.2016

Հայտատու` «Դվին Հոլդինգ» ՓԲԸսնանկության գործով կառավարիչ Խ. Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.02.2016թ. ժամը 13-00-ին «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գորժով կառավարչի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 24/1 հասցեում) կանցկացվի սնանկ ճանաչված «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված երրորդ անձանց պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքերը նշված մեկնարկային գնով.
1. /Լոտ 1/ Արարատի մարզի Մասիս քաղաքումգտնվող <Դվին Կոնցեռն> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության /օգտագործման նպատակը` արդյունաբերական օբյեկտների/ 4.20 հա. Հողամասի և արտադրական նշանակության արտադրական բազայի 2992.8 քառ.մ. շենքեր, 855.0 գծ.մ. պարիսպի և 70.3 քառ.մ. ծածքի` շինություններ /Վկայական 2203713, տրված 29.09.2006թ./ վիճակը բավարար: Գույքի մեկնարկային գինը կազմում է 77.742.000 ՀՀ դրամ:
/ Ծանոթություն` անշարժ գույքը իրենից ներկայացնում է և իր մեջ ներառում է նաև, պարիսպ` տուֆից և պանելից երկաթբետոնյա սյուներով, բարձրությունը 1.5-2 մ.: Շենք շինությունները իրենց մեջ ներառում են 1. գրասենյակ, 2. պահակատուն, 3. պահեստ, 4. զուգարան, 5. պոմպակայան, 6. ավտոտնակներ, 7. պահեստ, 8.պահեստ, 9. պարիսպ, 10. ծածք, 11. կշռատուն իր կշեռքով /ավտոմոբիլային կշեռք Ա-40, 42 տոննա /, տարածքում առկա է նաև բացօդյա տրանսֆորմատորային ենթակայան 160կվտ. Հզորությամբ: Որոշ շինություններ ունեն կապ. Վերանորոգման կարիք/:
2. /Լոտ 4/ ք. Հրազդան, կենտրոն թաղամաս թիվ 31 շենք 1-ին հարկ հասցեում գտնվող <Դվին Հոլդինգ> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 561.41 քառ.մ. հասարակական նշանակության ոչ բնակելի տարածք /Վկայական 501119, տրված 18.06.2002թ./ վիճակը բավարար: Գույքի մեկնարկային գինը կազմում է 18.850.140 ՀՀ դրամ:
/Ծանոթություն` անշարժ գույքը իրենից ներկայացնում է և իր մեջ ներառում է նաև երկու դիմային և և երկու կողային մուտքեր, արտաքինից երեսապատված է տրավերտինե սալերով: Արտաքին դռները ալյումինե ներքինները փայտյա, պատուհանները ալյումինե և պատված մետաղյա ճաղավանդակովհատակը մասամբ երեսապատված է գրանիտե սալերովպատերը մասամբ երեսապատված են պաստառով, մասամվ ներկված լատեքսային և յուղային ներկերով: Սանհանգույցը սալիկապատված է խողովակները հին, ունի վերանորոգման կարիք/:
3. /Լոտ 5/ Կոտայքի մարզի, գ.Գետամեջում գտնվող <Դվին Հոլդինգ> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 2.1 հա. վարելահող /Վկայական 1219215, տրված 11.08.2004թ./ վիճակը բավարար: Գույքի մեկնարկային գինը կազմում է 14.524.000 ՀՀ դրամ:
/Ծանոթություն` անշարժ գույքը իրենից ներկայացնում է պտղատու այգի և իր մեջ ներառում է նաև մոտ 80 հատ 4-8 տարեկան ծիրանենիներ, տարածքը հարթ է , ոռոգովի է, մոտեցող ճանապարը գրունտային/:
4. /Լոտ 6/ Ավտոմեքենա` ԶԻԼ-ՄՄԶ-4502, պ.հ. 965ԼՏ68, բեռնատար, 1990թ. արտադրության <Դվին Հոլդինգ> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /տ.մ. տեխ. վկայական SD039224, տրվածժ 111G/ վիճակը բավարար: Գույքի մեկնարկային գինը կազմում է 450.000 ՀՀ դրամ:
/Ծանոթություն` Լոտ 6 ավտոմեքենաի վրա տեղադրված է գազ, առկա չէ մարտկոց, անվադողերը մաշված են, գտնվում է տեխնիկապես վատ վիճակում և ունի վերանորոգման կարիք, գտնվելու վայրը գյուղ Գետամեջ/:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայաքցվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը:բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Էրեբունու մասնաչյուղ հհ 2472302554700000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ. 16-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով (ք.Երևան, Արշակունյաց 24/1): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ հայտնվում է որ Լոտ 1-ի գնման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև օտարման ժամանակ գործող հողամասի կադաստրային արժեքը:
Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև հիշյալ գույքերի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարե«Դվին Հոլդինգ» ՓԲԸ սնանկության գորժով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին 091-48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`