Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սևանի Հացամթերքների Արտադրական Միավորում» ՍՊԸ կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.02.2016

Հայտատու` «Սևանի Հացամթերքների Արտադրական Միավորում» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Խ. Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.02.2016-ին ժանը 13-00-ին «Սևանի Հացամթերքների Արտադրական Միավորում» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` /Մ.Խորենացու 162ա հասցեում/ կանցկացվի սնանկ ճանաչված «Սևանի Հացամթերքների Արտադրական Միավորում» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ: Վաճառքի է հանվում.
1. Խումբ 1 - Տեխնոլոգիական սարքավորումներ, կառուցվածքներ 124 լոտեր, 49.752.152 ՀՀ դրամ ընդհանուր մեկնարկային գնով, այդ թվում ԱԱՀ:
2. Խումբ 2 - Հաստոցներ օժանդակ սարքեր-սարքավորումներ 69 լոտեր, 20.811.066 ՀՀ դրամ ընդհանուր մեկնարկային գնով, այդ թվում ԱԱՀ:
3. Խումբ 3 - Խառը ապրանքներ 136 լոտեր, 2.962.527 ՀՀ դրամ ընդհանուր մեկնարկային գնով, այդ թվում ԱԱՀ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Սևանի Հացամթերքների Արտադրական Միավորում» ՍՊԸ-ի «ՀԱՅԷԿՈՆԱՄԲԱՆԿ» ԲԲԸ Տիգրան Մեծ մասնաճյուղ հ/հ 163288033596 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հասցեով / Մ.Խորենացու 162ա/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքերի վերաբերյալ հայտնվում է հետևյալ տեղեկությունները՝ 1-3 խմբերի մի մաս լոտերը հանդիսանում են «Սևանի Հացամթերքների Արտադրական Միավորում» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՀԱՅԷԿՈՆԱՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում գրավադրված գույքեր:
Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև վերը նշված գույքի նոտարական ձևակերպման հետ կապված ծախսերը:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Սևանի Հացամթերքների Արտադրական Միավորում» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`