Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ռոման Աքլյան» Ա/Ձ-ին սեփականության իրավունքով պատկանող, նրա պարտավորությունների կատարման ապահովվման համար «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին

10.02.2016

Հայտատու` «Ռոման Աքլյան» Ա/Ձ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

10.02.2016թ. նշանակված <Ռոման Աքլյան> Ա/Ձ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել է հայտ չլինելու պատճառով: <Ռոման Աքլյան> Ա/Ձ-ի սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանի կողմից 03.03.2016թ. ժամը 12:00-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Հր.Ներսիսյան 10) կանցկացվի <Ռոման Աքլյան> Ա/Ձ-ին սեփականության իրավունքով պատկանող,նրա պարտավորությունների կատարման ապահովվման համար <ՊրոԿրեդիտԲանկ> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ մեկ լոտով:
Լոտ 1 ք.Երևան, Դավթաշեն 1 թաղամաս 23/3 հասցեում գտնվող անշարժ գույք: Լոտ հա 1 մեկնարկային գինն է 18.200.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտերի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 247.360.399.270.0020 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան, Հր.Ներսիսյան 10): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու,ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լ.Պետրոսյանին, հեռ. 091-312-319 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 416 սենյակ:

Հասցե` ք. Երեւան, ՀԱԹ 137շ., բն 40

Հեռ..` +374 91 312 319

Էլ. փոստ`