Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ալբերտ Խառատյանի գույքի կրկնաճուրդ կազմակերպելու եվ անցկացնելու մասին

10.02.2016

Հայտատու` Ալբերտ Խառատյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
2016թ փետրվարի 04-ին հայտարարված Ալբերտ Խառատյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ. մարտի 02-ին ժամը 11-00-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10 ), Ալբերտ Խառատյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի գույքի վաճառքի կրկնաճուրդը: Բաց դասական եղանակով աճուրդի է հանվում՝ Ալբերտ Խառատյանի համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի,Մարգահովիտ գյուղում գտնվող ¼ մասը լոտավորված հողատարածքներ՝ Լոտ1-վարելահող 453,5 քմ,որի մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է՝ 19.137 դր: Լոտ-2 –խոտհարքի հողամաս՝1955,5 քմ, որի մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է 57.373 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում,բացված սնանկության գործով թիվ 163138256256 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին /հասցեն՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
Ալբերտ Խառատյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան
 

Հասցե` ք.Վանաձոր, Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91344351