Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Արթուր> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.02.2016

Հայտատու` <Արթուր> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
2016թ. փետրվարի 04-ին հայտարարված <Արթուր> ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող շինությունների աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ. մարտի 02-ին ժամը 14-30-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10 ), <Արթուր> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի կրկնաճուրդ: Բաց դասական եղանակով կրկնաճուրդի է հանվում սեփականության իրավունքով պատկանող արտադրական նպատակային նշանակություն ունեցող հետևալ շինությունները. 105,94 քառ.մ. մակերեսով գրասենյակ,պատերը բետոնե բլոկներից,տանիքը թիթեղապատված,դռները և պատուհանները փայտից: 489,66 ք.մ, մակերեսով անգար,որը մետաղական հավաքովի կոնստրուկցիաներից է,թիթեղներով պատված,կոռոզիայի ենթարկված,բետոնե հատակով: 99,11 ք.մ, 188,1 ք.մ, և 154,33 ք.մ, մակերեսով ծածկարաններ,որոնք կառուցված են մետաղական կոնստրուկցիաներից, տանիքները թիթեղապատված, մետաղական և թիթեղական մասերը կորոզիայի ենթարկված: 50,95ք.մ մակերեսով արհեստանոց, որի պատերը բետոնե բլոկներից են, տանիքը թիթեղապատված, դռները և պատուհանները փայտից: 34,39ք.մ.(82,53 խ.մ.) մակերեսով պարիսպ,տուֆ քարից,բետոնե ժապավենային հիմքով: Վերը թվարկված շինությունները գտնվում են ք.Ալավերդի, Դեբեդ տաղամասի 19/2 հասցեում , կառուցվել են մինչև 1989թ. և հիմնովին վերանորոգման կարիք է զգացվում: Հողամասի չափը`0.11532 հա մակերեսով (գրանցման իրավունքի տեսակը`օգտագործում): Մեկնարկային գինը նախկինի համեմատ 10% իջեցված գնով է և կազմում է՝9.701.751 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում բացված թիվ 163138102260 <Արթուր> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
<Արթուր> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան
 

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351