Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Եվրո Էքս Կապիտալ>> ՍՊԸ -ի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

29.02.2016

Հայտատու` <<Եվրո Էքս Կապիտալ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան ԱՁ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

26.02.2016թ.  նշանակված <<Եվրո Էքս Կապիտալ>>   ՍՊԸ -ի պարտավորությունների դիմաց երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող  գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 15.04.2016թ. ժամը 16:00-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա <<Եվրո Էքս Կապիտալ>>   ՍՊԸ -ի պարտավորությունների դիմաց  երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող  գույքի կրկնաճուրդ:
Լոտ N 2. Ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ազատության պողոտա թիվ 26/1 հասցեում գտնվող հողամաս: Հողամասը զբաղեցնում է 2963,47քմ մակերես:Հողամասի հիմնական  հատվածամասի չափերն են 33,7X94,6 մետր: Հողամասի ճակատը Ազատության պողոտայի կողմից կազմում է 33,7 մետր:  Գույքը գրավադրված է <<Բիբլոս բանկ Արմենիա>> ՓԲԸ-ում  <<Եվրո Էքս Կապիտալ>>   ՍՊԸ -ի պարտավորությունների դիմաց:  Լոտի մեկնարկային գինն է 115.404.650  ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի Հայբիզնեսբանկ, հ/հ 11500325786800  սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան/ք.Երևան, Հր.Ներսիսյան 10/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:  Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Եվրո Էքս Կապիտալ>>   ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին  հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94-40-71-82