Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

20.04.2016

Հայտատու` «Կալաչ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
12.04.2016թ. ժամը 15:00-ին հայտարարված «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
19.05.2016թ. ժամը 15:00-ին «Կալաչ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9/ կանցկացվի «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքի թվով 2-րդ կրկնաճուրդը առանձին-առանձին լոտերով:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնաչկային արժեքներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1 RIELLO - Gulliver BS 3DF բոցամուղ -14 հատ – 1 հատի մեկնարկային գինը 378.000 ՀՀ դրամ, ընդհանուր մեկնարկային գինը 5.292.000 ՀՀ դրամ
Լոտ 2 192-814 kw RS70TL բոցայրիչ -14 հատ – 1 հատի մեկնարկային գինը 274.860 ՀՀ դրամ, ընդհանուր մեկնարկային գինը 3.848.040 ՀՀ դրամ
Լոտ 3 MB-ZRDLE 412 մուլտիբլոկ - 1 հատ, մեկնարկային գինը 298.800 ՀՀ դրամ
Լոտ 4 192-814 kw RS70TL բոցայրիչ - 1 հատ, մեկնարկային գինը 1.466.100 ՀՀ դրամ
Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 10.904.940 /տաս միլիոն ինը հարյուր չորս հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղում գործող թիվ 16072021436200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9/,մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերից , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

 

Հասցե` ք.Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985