Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում կամո Գևորգյանի պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

20.04.2016

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. ապրիլի 18-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նդհանուր իրավասության դատարանի շենքում (Մովսես Խորենացու-162ա հասցեում) աճուրդային վաճառքի պետք է հանվեր սնանկ ճանաչված Կամո Հրանտի Գևորգյանին պատկանող գույքը առանձին հետևյալ 1 լոտով, սակայն հայտեր չլինելու պատճառով աճուրդը չի կայացել:
2016թ. մայիսի 10-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանի շենքում (Մովսես Խորենացու-162ա հասցեում) աճուրդային վաճառքի կդրվի սնանկ ճանաչված Կամո Հրանտի Գևորգյանին պատկանող գույքը առանձին հետևյալ 1 լոտով:

Լոտ 1-Վազ մակնիշի, 2107 տիպարի, 13 ՍՕ 360 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենան /թողարկման տարեթիվը` 2002թ., գույնը` սպիտակ, փոխանցման տուփը` մեխանիկական, շարժիչի համարը` 6788402, թափքի համարը` 1523814, նույնականացման համարը XTA21111070021523814, թափքի տեսակը սեդան/ մեքենան ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը` 253 530 ՀՀ դրամից 10 տոկոսով իջեցված – 228 177 / երկու հարյուր քսանութ հազար հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ:
Լոտի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է ` 228 177 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրիպատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներ դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմումեն մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման ատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հասցեով (Մ. Խորենացու 162ա). Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալո համար ցանկացողները կարող են զանգահարել Կամո Հրանտի Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 17-39

Հեռ..` +374 95 454356

Էլ. փոստ`