Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի N1 վարժարան» ՊՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

21.04.2016

Հայտատու` «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի N1 վարժարան» ՊՈԱԿ
ՀՀ Կառավարության 2010 թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընդունելության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

«ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի N1 վարժարան» ՊՈԱԿ -ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաննեն են`
1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն,
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճեն,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,                                        5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 20.05.2016թ. ներառյալ, ամեն օր՝ժամը 10:00- 15:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից :
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 31.05.2016թ ժամը 14:00 «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի N1 վարժարան» ՊՈԱԿ –ում ք.Ստեփանավան փ. Բաղրամյան 67/1, հեռախոս՝ 0256 22576:

 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Ստեփանավան փ.Բաղրամյան 67/1

Հեռ..` +374 256 22576

Էլ. փոստ`