Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մոնարխ կապիտալ Սենթր» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ «Չերչիլլս» ՍՊԸ-ին պատկանող, ք.Երևան, Շիրակի 89/1 հասցեում գտնվող անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.04.2016

Հայտատու` «Մոնարխ կապիտալ Սենթր» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ. մարտի 16-ին ՙՄոնարխ կապիտալ Սենթր՚ ՓԲԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2016թ. մայիսի 12-ին, ժամը 12:00-ին ՙՄոնարխ կապիտալ Սենթր՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան,Թբիլիսյան խճ.3/9/ կանցկացվի ՙՄոնարխ կապիտալ Սենթր՚ ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ ՙՉերչիլլս՚ ՍՊԸ-ին պատկանող, ք.Երևան, Շիրակի 89/1 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով, մեկ լոտով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1. ք.Երևան, Շիրակի 89/1 հասցեում գտնվող անշարժ գույք, որը բաղկացած է 5.225 քմ բազայից, 11,5 քմ պարսպից և 0,7430 հա հողից: Գույքի մեկնարկային գինը կազմում է ՝ 110.472.856 ՀՀ դրամ, որից 21.844.200 դրամը հողի կադաստրային արժեքն է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙՄոնարխ կապիտալ Սենթր՚ ՓԲԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473600705620010 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան / ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 410 սենյակ

Հեռ..` +374 93 442232

Էլ. փոստ`