Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԷյջԹի Էլեքթրոնիքս» ՍՊԸ-ի պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.05.2016

Հայտատու` «ԷյջԹի Էլեքթրոնիքս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ.հունիսի 07-ին ժամը 12:00-ին  ՙԷյջԹի Էլեքթրոնիքս՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա ՙԷյջԹի Էլեքթրոնիքս՚ ՍՊԸ-ի  պարտավորությունների համար տարբեր բանկերում գրավադրված  ՙԷյջԹի Էլեքթրոնիքս՚ ՍՊԸ-ի  սեփականության, ինչպես նաև երրորդ անձանց սեփականությամբ իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի  աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով    քսանմեկ առանձին լոտերով:
1.-  Պեժո ՙՊարտնյոր՚ 1.4 մակնիշի 751 ՕP 61 պ/հ թողարկման տարեթիվը 2010, գույնը սպիտակ, ֆուրգոն, պատկանում է ՙԷյջԹի Էլեքթրոնիքս՚ ՍՊԸ-ին, գրավադրված է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում, մեկնարկային գինը՝ 2.844.000 դրամ
2.- Օպել ՙՎեկտրա՚ 1.8 I մակնիշի  34 AO 917 պ/հ , թողարկման տարեթիվը 2000, գույնը կապույտ մետալիկ, սեդան,  պատկանում է Րինա Վարդանյանին, գրավադրված է  ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում, մեկնարկային գինը՝ 1.664.000 դրամ:
3.- Ֆոլցվագեն ՙՋետտա՚ 2.5 մակնիշի 14 ՏՕ 368 պ/հ, թողարկման տարեթիվը 2006, գույնը մոխրագույն մետալիկ, պատկանում է Րինա Վարդանյանին, գրավադրված է  ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում, մեկնարկային գինը՝ 2.880.000 դրամ:
4.- Օպել ՙՎեկտրա՚ 1.8  մակնիշի ,34 VP 729 պ/հ, թողարկման տարեթիվը 1998, գույնը արծաթագույն մետալիկ, հեչբեկ, պատկանում է Արամ Վարդանյանին, գրավադրված է  ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում,  մեկնարկային գինը՝ 1.300.000 դրամ:
5.- Օպել ՙՎեկտրա՚ 1.8  մակնիշի ,34 ZS 929 պ/հ, թողարկման տարեթիվը 1999, գույնը արծաթագույն մետալիկ, պատկանում է Արամ Վարդանյանին, գրավադրված է  ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում, մեկնարկային գինը՝ 1.500.000 դրամ:
6.- Ֆոլցվագեն ՙCaddy՚ 1.9 D մակնիշի 33 UP 320 պ/հ, թողարկման տարեթիվը 1999, գույնը արծաթագույն, ֆուրգոն, պատկանում է Արամ   Վարդանյանին, գրավադրված է  ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում, մեկնարկային գինը՝ 1.350.000 դրամ:
7.- Մերսեդես-Բենս Տ450 մակնիշի 99 ՕD 599 պ/հ,   թողարկման տարեթիվը 2006, գույնը արծաթագույն, սեդան, պատկանում է Արամ Վարդանյանին, գրավադրված է  ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ում,  մեկնարկային գինը՝ 7.700.000 դրամ:
8.- Daewoo Matiz 0.8 I  մակնիշի, 367 OO 63 պ/հ,   թողարկման տարեթիվը 2010, գույնը արծաթագույն, հեչբեկ /թեթև մարդատար/, պատկանում է   ՙԷյջԹի Էլեքթրոնիքս՚ ՍՊԸ-ին  , չի հանդիսանում գրավի առարկա, մեկնարկային գինը՝ 1.140.000 դրամ:
9.- Ֆորդ Տրանզիտ 2.4 TD   մակնիշի 947 OV 61 պ/հ,   թողարկման տարեթիվը 2007, գույնը սպիտակ,ֆուրգոն բեռնատար, պատկանում է ,  ՙԷյջԹի Էլեքթրոնիքս՚ ՍՊԸ-ին  , գրավադրված է  ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ում,  մեկնարկային գինը՝ 4.180.000 դրամ:
10.- Ֆորդ Տրանզիտ 2.4 TD մակնիշի 901 OV 61 պ/հ,   թողարկման տարեթիվը 2005, գույնը սպիտակ,ֆուրգոն բեռնատար, պատկանում է   ՙԷյջԹի Էլեքթրոնիքս՚ ՍՊԸ-ին  , գրավադրված է  ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ում,  մեկնարկային գինը՝ 3.740.000 դրամ:
11.-ք.Երևան,Շենգավիթ Մանանդյան փող. 21 շենքի թիվ 6 ավտոտնակ, մակերեսի չափը 23.0 քմ, պատկանում է Արամ Վարդանյանին, վկայական 23082014-01-0160, գրավադրված է  ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ում գնահատվել է ՝ 7.000.000 դրամ:
12.- ք.Երևան, Շենգավիթ համայնք, Մանանդյան փող. 23ա շենքի թիվ 2  հասցեում գտնվող ավտոտնակը 19.5 քմ. ընդհանուր մակերեսով, պատկանում է Արամ Վարդանյանին վկայական 04102013-01-0024, գրավադրված է  ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ում, գնահատվել է 6.000.000 դրամ:
13.- ք.Երևան, Շենգավիթ համայնք, Մանթաշյան փող. 51 շենք թիվ 30/1 հասցեում գտնվող բնակարան 36 քմ. ընդհանուր մակերեսով, պատկանում է Րինա Վարդանյանին վկայական 2447104, գրավադրված է  ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ում,գնահատված է ՝ 14 600.000 դրամ:
14.- ք.Երևան, Շենգավիթ համայնք, Մանթաշյան փող. 51 շենքի 3-րդ մուտքի նկուղային հարկ հասցեում գտնվող նկուղը 34.5 քմ. ընդհանուր մակերեսով, պատկանում է Րինա Վարդանյանին վկայական 2290983, գրավադրված է  ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ում, գնահատված է ՝ 7.000.000 դրամ:13-րդ և 14-րդ համարի գույքերը վաճառվում են միասին,   քանի որ բնակարանից բացվում է մուտք դեպի նկուղային տարածք:
15.- .-Արմավիրի մարզ,ք Վաղարշապատ Մ.Մաշտոցի փող. 10 14ա  հասցեում գտնվող խանութը  76.5 քմ. ընդհանուր մակերեսով, պատկանում է Արամ Վարդանյանին վկայական 02082012-04-0210, գրավադրված է  ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ում,գնահատված է ՝ 30.000.000:
16.- Շարժական գույքեր ըստ քարտարանի՝ 83 անվանումով գրասենյակային կահույք՝ աթոռ,սեղաններ, գրապահարաններ,բոլորը  օգտագործված բավարար վիճակում գնահատվել է 1.541.800 դրամ:
17.- Շարժական գույքեր ըստ քարտարանի   ՝ 17 անվանումով շինարարական գործիքներ, բոլորը օգտագործված բավարար վիճակում գնահատվել է 647.000 դրամ:
18.- Շարժական գույքեր ըստ քարտարանի՝ 40 անվանումով տարբեր տեսակի ՀԴՄ-ներ, ջրի ապարատներ, շտրիխ կարդացող սարքեր բոլորը  օգտագործված բավարար վիճակում գնահատվել է 1.584.000 դրամ:
19.- Շարժական գույքեր ըստ քարտարանի՝ 13 անվանումով օդորակիչներ բոլորը  օգտագործված բավարար վիճակում գնահատվել է 1.276.000 դրամ:
20.- Շարժական գույքեր ըստ քարտարանի՝ 27 անվանումով,տարբեր տեսակի կոմպյուտերային,պերիֆերիկ,և այլ ապրանքներ բոլորը  օգտագործված բավարար վիճակում գնահատվել է 485.000 դրամ:
21.- Շարժական գույքեր ըստ քարտարանի՝ 963 հատ ,տարբեր տեսակի  օգտագործված  գույքեր աթոռներ,սեղաններ, և այլ տեխնիկական սարքավորումներ, որոնք օգտագործման համար պիտանի չեն և ծառայում են երկրորդական հումք գնահատվել է 438.485 դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված աճուրդով վաճառվող  գույքի վաճառքի, նոտարական         վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙԷյջԹի Էլեքթրոնիքս՚ ՍՊԸ-ի  սնանկության հատուկ հաշվին 1930056988190100  մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարան /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691:
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691