Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սվետլանա Հովհաննիսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.07.2016

Հայտատու` Սվետլանա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան

06.07.2016թ. հայտարարված Սվետլանա Հովհաննիսյանի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
02.08.2016թ. ժամը 12:00-ին Սվետլանա Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, կանցկացվի պարտապանի վարկային պարտավորություններիկատարման ապահովության նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ներքոշարադրյալ գույքերի աճուրդը:
Աճուրդի են ներկայացվում հետևյալ լոտերը.
Լոտ 1. - Բրասլետ, 585 հարգի, 51,9 գրամ – 583.900 դրամ
Լոտ 2. - Բրասլետ, 585 հարգի, 51,5 գրամ – 579.400 դրամ
Լոտ 3. - Շղթա, 585 հարգի, 101,6 գրամ – 1.143.000 դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047041 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան / ք.Դիլիջան, Շահումյան15 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)
 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` + 374 91 401922