Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դավիթ Ծատուրյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.07.2016

Հայտատու` Դավիթ Ծատուրյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.07.2016թ. հայտարարված Դավիթ Ծատուրյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
02.08.2016թ. ժամը 15:00-ին Դավիթ Ծատուրյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կանցկացվի Դավիթ Ծատուրյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը.
Լոտ 1 - ՀՀ Կոտայքի մարզ, Գետամեջ գյուղի 1-ին փողոց թիվ 26 հասցեի բնակելի կառուցապատման հողամաս՝ 0,25 հա ընդհանուր մակերեսով – 1.465.200 /մեկ միլիոն չորս հարյուր վաթսուն հինգ հազար երկու հարյուր / ՀՀ դրամ։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047020 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք. Դիլիջան, Շահումյան 15/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)

 

 

 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` + 374 91 401922