Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ռուբին» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.07.2016

Հայտատու` «Ռուբին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.07.2016թ. հայտարարված «Ռուբին» ՍՊԸ-ի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
02.08.2016թ. ժամը 16:00-ին «Ռուբին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կանցկացվի «Ռուբին» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը առանձին լոտերով:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1 – «ԿԱՎԶ 664» մակնիշի, «ԳԱԶ 53» մոդելի, 881 ԼՏ 57 պետ.համարանիշի, 1981թ. արտադրության բեռնատար ֆուրգոն ավտոմեքենա – 583.200. /հինգ հարյուր ութանասուներեք հազար երկու հարյուր / դրամ:
Լոտ 2 – «ԳԱԶ .ՍԱԶ 3507» մակնիշի, , 843 ԼՏ 57 պետ․համարանիշի, 1987թ․ արտադրության բեռնատար ինքնաթափ ավտոմեքենա - 685.100 /վեց հարյուր ութսունհինգ հազար մեկ հարյուր / դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028020555200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք.Դիլիջան, Շահումյան 15/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)

 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` + 374 91 401922