Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԳրեյթ Վելլի Քամփընի՚ ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.07.2016

Հայտատու` ՙԳրեյթ Վելլի Քամփընի՚ ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2016թ. օգոստոսի 5-ին, ժամը 13:00-ին ՙԳրեյթ Վելլի Քամփընի՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենք/ հասցե՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 / կանցկացվի ՙԳրեյթ Վելլի Քամփընի՚ ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը յոթ լոտերով, բաց դասական եղանակով:Գույքը իրենից ներկայացնում է՝

Լոտ-1. Մեկ շշալցման հոսքագիծ: Մեկնարկային գինը կազմում է 14.100.000 ՀՀ դրամ:

Լոտ-2. 12941 հատ շիշ 0.7 լ, դատարկ: Մեկնարկային գինը կազմում է 388.230 ՀՀ դրամ:

Լոտ-3. 18382 հատ շիշ 0.5 լ, դատարկ: Մեկնարկային գինը կազմում է 367.640 ՀՀ դրամ:

Լոտ-4. 46142 հատ հուշանվերային տուփ: Մեկնարկային գինը կազմում է 230.210 ՀՀ դրամ:

Լոտ-5. 2334 հատ ստվարաթղթե արկղ: Մեկնարկային գինը կազմում է 16.338 ՀՀ դրամ:

Լոտ-6. 2244150 հատ պիտակներ, հետնապիտակներ, վզիկներ: Մեկնարկային գինը կազմում է 4.488.300 ՀՀ դրամ:

Լոտ-7. 61608 հատ ագլոմերացված խցան: Մեկնարկային գինը կազմում է 308.040 ՀՀ դրամ:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 19.898.758 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով ՙԳրեյթ Վելլի Քամփընի՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի 2472302734320170 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /հասցե՝ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք.Երևան, Մաշտոցի պող.6/70

Հեռ..` 374 94 412 272

Էլ. փոստ`