Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վազգեն Խուդյանի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

08.08.2016

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման
2016թ-ի հուլիսի 28-ին հայտարարված կրկնաճուրդ- վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2016թ-ի սեպտեմբերի 06-ին ժամը 14.00-ին, 15.08.2014 թվականի թիվ ՏԴ-0013/04/14 վճռով սնանկ ճանաչված Վազգեն Խուդյանի սնանկության գործով կառավարիչ  Ս.Ասլանյանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Իջևան, Նալբանդյան 1/1 ) կանցկացվի Վազգեն Խուդյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի՝ (գրավադրված՝ <Արդշինբանկ> ՓԲ ընկերությունում) Տավուշի մարզ, գ. Բագրատաշենում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի/ 0.786 հա մակերեսով / կրկնաճուրդ-վաճառքը՝  1(մեկ) լոտով:
Լոտ-1՝ գույքի մեկնարկային գինը նախկինի համեմատ իջեցվում է 10% և կազմում է` 386.920 (երեք հարյուր ութսունվեց հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամ:
    Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԶարգացման հայկական բանկ՚ ԲԲԸ Վանաձորի մասնաճյուղ  սնանկության գործով պարտապանի  հատուկ հաշվին  1810003898491400  մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.1600-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Իջևան, Նալբանդյան 1/1 ): Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ.  091344380:

Սնանկության գործով կառավարիչ՝Ս. Ասլանյան
 

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91 344380