Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդ-վաճառքի մասին

08.08.2016

Հայտատու` Մեղրիի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդ-վաճառքի մասին
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի սեփականության, գույքի և հողերի աճուրդային և մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասի թիվ 6/16 հասցեում գտնվող՝ 09-005-0412-0025 կադաստրային ծածկագրով 0,0615 հա հողամասի և նրա վրա ամրակայված 0,006728 հա մակերեսով շինության աճուրդ: Օտարվող գույքի մեկնարկային գինը 700 000 ՀՀ դրամ է:
Աճուրդը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 14:00-ին Մեղրիի համայնքապետարանում. հասցեն` Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 շենք:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով՝ հայտ, մրցույթի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր, անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից երեք օր առաջ:
Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա է պայմանգրի նախագիծը:
Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով:
Սեփականություն ձեռք բերող անձը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավելագույն վարձավճար առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23):

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զ. Անդրանիկ 2

Հեռ..` +374 286 4 34 23

Էլ. փոստ`