Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի աճուրդ-վաճառքի մասին

08.08.2016

Հայտատու` Մեղրիի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի աճուրդ-վաճառքի մասին
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության, գույքի և հողերի աճուրդային և մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 0,5 հա հողամասի աճուրդ: Հողամասի ծածկագիրը` 09-005-0709-0001-ից առանձնացված, մեկնարկային գինը 1քմ համար` 40 ՀՀ դրամ: Հատկացվող հողամասի տարածքը հարթ է, ինժեներական ենթակառուցվածքներ առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Աճուրդը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 16:00-ին Մեղրիի համայնքապետարանում. հասցեն` Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 շենք:
Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով` հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր, անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա է պայմանգրի նախագիծը:
Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար` լոտի արժեքի 5 տոկոսի չափով:
Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23):

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Զ. Անդրանիկ 2

Հեռ..` +374 286 4 34 23

Էլ. փոստ`