Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սիրանուշ Արամի Այվազյանին համասեփականության իրավունքով պատկանող՝ նրա պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառքի մասին

08.08.2016

Հայտատու` Սիրանուշ Արամի Այվազյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2016թ-ի օգոստոսի 26-ին, ժամը 16-00-ին Սիրանուշ Արամի Այվազյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում ( Երևան, Թբիլիսյան 3/9) կանցկացվի Սիրանուշ Արամի Այվազյանին համասեփականության իրավունքով պատկանող՝ նրա պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդ-վաճառքը` բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1. Սիրանուշ Արամի Այվազյանին համասեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Աջափնյակ համայնք, Գ. Զոհրապի 100 հասցեի ( պետական գրանցման վկայական թիվ 2689116) անշարժ գույք` 175,9 քմ մակերեսով հողամաս և 107,9 քմ մակերեսով շինություն: Լոտ 1-ի մեկնարկային գինը 7 740 000 (յոթ միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ է:
Շինությունը կառուցվել է 1970-ականներին, պատերը քարից, ծածկը երկաթբետոնյա, տանիքը ասբեստացեմենտային վահաններ, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտյա, պատուհանները մետաղապլաստ, հատակը մասամբ սալիկապատված- մասամբ փայտյա, ներքին հարդարանքը միջինից ցածր, ունի նկուղ առանց ներքին հարդարանքի: Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը գործող: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղում բացված Սիրանուշ Արամի Այվազյանի սնանկության 2380026223690700 հատուկ հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան, Թբիլիսյան 3/9): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում, գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր ժամը 12-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 34 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով` սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք. Երևան, Եղիշե Թադևոսյան, 12/5 շենք, 27 բն.

Հեռ..` +374 94 403156

Էլ. փոստ`