Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Ղազարյանի գույքի կրկնաճուրդ կազմակերպելու և անցկացնելու մասին

26.08.2016

Հայտատու` Աշոտ Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
2016թ. օգոստոսի  24-ին   հայտարարված  Աշոտ Ղազարյանի  գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ. սեպտեմբերի  15-ին  ժամը 12-30-ին  ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանում  (ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10 ), Աշոտ Ղազարյանին սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի գույքի վաճառքի կրկնաճուրդը:Բաց  դասական եղանակով աճուրդի է հանվում Աշոտ Ղազարյանին  սեփականության  իրավունքով պատկանող Լոռու մարզի,Բազում գյուղում գտնվող տնամերձ հողամաս 0,104հա,որի  մեկնարկային գինը  մնացել է անփոփող  և կազմում է 114.556 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության  վճարի և նախավճարի վճարումը  կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի  մասնաճյուղում,բացված   սնանկության գործով թիվ 163138256256  հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10   հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ  Ա.Սարգսյանին /հասցեն՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
Աշոտ Ղազարյանի  սնանկության  գործով  կառավարիչ՝   Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351