Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արթուր» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.08.2016

Հայտատու` «Արթուր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

    Հայտարարություն
2016թ. օգոստոսի  24-ին    հայտարարված  <Արթուր> ՍՊԸ-ի    աճուրդը  չի կայացել հայտեր չլինելու պատճառով:                2016թ.  սեպտեմբերի 15-ին  ժամը 11-00-ին  ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանում  (ք.Սպիտակ, Ալ. Մանուկյան 2 նրբ.10 ), <Արթուր> ՍՊԸ-ի    սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից  կանցկացվի  կրկնաճուրդ: Բաց  դասական եղանակով  կրկնաճուրդի է հանվում. <Արթուր> ՍՊԸ-ին պատկանող,ք.Ալավերդի,Փիրուզյան 1 հասցեում գտնվող շարժական գույք. Լոտ1՝Զիլ-157ԿԴ,թ/տ1988թ-ի,ամբողջության ապակոմպլեկտավորված, պիտանի կարող են լինել որոշ պահեստամասեր: Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է՝16328 դրամ: Լոտ2՝ԳԱԶ-5312, թ/տ1988թ-ի,կաղավոր,պիտանի կարող են լինել որոշ պահեստամասեր: Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է՝184969 դրամ: Լոտ3՝Կանազ-5320,թ/տ՝1989թ-ի,կաղավոր, ապակոմպլեկտավորված, պիտանի կարող են լինել որոշ պահեստամասեր: Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է՝423170 դրամ: Լոտ4՝ թաթիկավոր ավտոբարձիչ,թ/տ՝1989թ-ի,հիմնովին վերանորոգման կարիք ունեն:Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է՝155163 դրամ: Լոտ5՝ավտոկռունք Կռազ,գտնվում է Լոռու մարզ,գ.Ծաթեր,թ/տ՝1989թ-ի,փոխանցման տուփը,շրջադարձային և տանող կամրջակները հիմնովին վերանորոգման կարիք ունեն:Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է՝705307դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության  վճարի և նախավճարի վճարումը  կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի  մասնաճյուղում  բացված   թիվ 163138102260  <Արթուր> ՍՊԸ-ի  սնանկության հատուկ հաշվին  և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10 հասցեով:
Աճուրդում  հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները  կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ  Ա.Սարգսյանին  /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:  
<Արթուր> ՍՊԸ-ի   սնանկության  գործով  կառավարիչ՝ Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351