Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆելգրան» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդ կազմակերպելու և անցկացնելու մասին

26.08.2016

Հայտատու` «Ֆելգրան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

    
    Հայտարարություն
2016թ. օգոստոսի  24-ին  հայտարարված  «Ֆելգրան» ՍՊԸ-ի  գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ.  սեպտեմբերի  15-ին   ժամը 11-30-ին  ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանում  (ք.Սպիտակ, Ալ.Մանուկյան 2 նրբ.10 ),«Ֆելգրան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի գույքի վաճառքի կրկնաճուրդը:Բաց դասական եղանակով աճուրդի է հանվում՝ Լոտ1-«Ֆելգրան» ՍՊԸ-ին պատկանող,ք.Ալավերդի,Փիրուզյան 1 հասցեում գտնվող մետաղի ջարդուն:Գույքի մեկնարկային գինը   մնացել է անփոփող և մեկ  տոննայի համար կազմում է 16.405դրամ: Լոտ-2 Կ.Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող, Լոռու մարզի Կ.Աղեկա գյուղում գտնվող մեկ հարկանի  բնակելի տուն (կից շինություններով եվ 0,1657 հա հողամասով): Գույքը հանդիսանում է գրավի առարկա «Յունիբանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային   գինը մնացել է անփոփող և  կազմում է ՝3.825.792 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության  վճարի և նախավճարի վճարումը  կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի  մասնաճյուղում,բացված  «Ֆելգրան» ՍՊԸ-ի սնանկության գործով թիվ 163138109273  հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ  Ա.Սարգսյանին /հասցեն՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
«Ֆելգրան» ՍՊԸ-ի    սնանկության  գործով  կառավարիչ՝  Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351