Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Միշա Մինասյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ կազմակերպելու և անցկացնելու մասին

26.08.2016

Հայտատու` Ա/Ձ Միշա Մինասյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

    Հայտարարություն
2016թ. օգոստոսի 24-ին    հայտարարված  անհատ ձեռնարկատեր Միշա Մինասյանին սեփականության իրավունքով  պատկանող գույքի   աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2016թ.  սեպտեմբեր 15-ին  ժամը 12:00-ին  ՀՀ Լոռու  մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10), անհատ ձեռնարկատեր Միշա Մինասյանի  սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից  կանցկացվի  գույքի վաճառք: Բաց  դասական եղանակով աճուրդի է հանվում  պարտապանին  սեփականության իրավունքով  պատկանող գույքի   վաճառքն   հրապարակային սակարկությունների  միջոցով, հետևալ  2 առանձին  լոտերով.                           Լոտ 1՝  ք.Սպիտակ,Մուրացանի  փողոց 51 հասցեում գտնվող  բնակելի տուն.Անշարժ գույը մեկ հարկանի է,ձեղնահարկով,կառուցման ժամանակ հիմքերի վրա տեղադրվել են  տնակներ,մետաղական սյուներ,այնուհետև  կարուցվել է մնացած շինությունը:Տունը  125,5 քմ ընդհանուր մակերեսով,հողամասի չափը՝0,077 հա: Տնտեսությունը  բաղկացած է նաև   մառան՝ 71 քմ,ավտոտնակ՝78,6քմ,զուգարան՝3,0քմ,լոգարան՝13,5քմ: Էլեկտրոֆիկացված է,գազաֆիկացված է: Վերոհիշյալ անշարժ գույքը գրավադրված է  «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է՝5.079.515  դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի հետ կապված   պետական  վճարումների  նկատմամբ  մինչև  օրս առաջացած  պարտավորությունները, ինչպես  նաև  գույքի  ձեռքբերման դեպքում  պետական  ձևակերպման հետ կապված  վճարները  կկրի  գնորդը:                            Լոտ 2՝   Ավտոմեքենա՝բեռնատար ԶԻԼ-130  մակնիշի, 39ԼՕ575  պետ. համարանիշի: Ավտոմեքենան գտնվում է՝ Լոռու մարզ,գյուղ Շենավան:Տեխ. անձնագրի համարը՝322040,թողարկման տարեթիվը՝1969,գույնը՝պաշտպանական,թափքի տեսակը՝կողավոր,ֆուրգոն,շարժիչի  համարը՝186250:Շարժիչը  հիմնովին վերանորոգման  կարիք ունի (խտած է):Բլոկը ճաքած է:Մարտկոցը բացակայում է:Անվադողերի  պիտանի չեն  օգտագործման համար: Մեկնարկային   գինը նախկինի համեմատ 10% իջեցված  գնով է և  կազմում է՝305.874 դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի հետ կապված   պետական  վճարումների  նկատմամբ  մինչև  օրս առաջացած  պարտավորությունները,  ինչպես  նաև  գույքի  ձեռքբերման դեպքում  պետական  ձևակերպման հետ կապված  վճարները  կկրի  գնորդը:                                   Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության  վճարի և նախավճարի վճարումը  կատարում են «Հայէկոնոմբան» ԲԲԸ-ի Վանաձորի  մասնաճյուղում,բացված  Միշա  Մինասյանի  սնանկության գործով  թիվ 163138109976   հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարան, ք.Սպիտակ,Ալ.Մանուկյան 2 նրբ.10  հասցեով:
Աճուրդում  հաղթող մասնակից է համարվում առավել  բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման  և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում  է  գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ  Ա.Սարգսյանին  /հասցե՝ք.Վանաձոր,Նարեկացու 3ա-3,հեռ.091344351/:
Անհատ ձեռնարկատեր Միշա Մինասյանի    սնանկության  գործով  կառավարիչ՝ Արթուր  Սարգսյան
 

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351